Հոմսի ռմբակոծությունները վերսկսվել են (տեսանյութ)
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հավատարիմ ուժերը, այսօր վերսկսել են Հոմս քաղաքի հրետանային ռմբակոծությունները, գրում է Agence France-Presse-ը:
Հիմնական հարվածը ուղղված է եղել դեպի Բաբ Ամր շրջանը, որտեղ կենտրոնացված են «Սիրիայի ազատ բանակի» հիմնական ուժերը:
Տեղի բնակիչների խոսքով` միջին հաշվով մեկ րոպեում երկու պայթյուն է որոտացել: Տուժածների և զոհերի մասին դեռ տեղեկություններ չի հաղորդվում:
Հավելենք, որ Հոմսում տասնօրյա ռմբակոծությունների արդյունքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են մահացել;









