Որոշվել է Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության օրը

20:39 • 14.02.12

Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա շաբաթ, փետրվարի 18-ին, այս մասին հաղորդում է Reuters-ը։

Երգչուհին կհուղարկավորվի Նյու-Ջերսի նահանգի, Նյուարք քաղաքի` Նյու-Հոուփ եկեղեցում: Այդ եկեղեցու երգչախմբում է Հյուսթոնը երգել մանուկ հասակում:

Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ հաղորդում էին, որ Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա  փետրվարի 17-ին:

Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է շաբաթ օրը` օրվա երկրորդ կեսին, Բևերլի Հիլզում, 48 տարեկան հասակում: Վերջին տարիներին նա տառապում էր թմրանյութերից ու ալկոհոլից կախվածությունից: Հյուրանոցային համարում երգչուհուն մահացած վիճակում առաջինը հայտնաբերել է նրա մորաքույրը` Մերի Ջոնսը: