Ուիթնի Հյուսթոնին կհուղարկավորեն նրա ծննդավայրում
Փետրվարի 12-ի գիշերը մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը կկայանա հունվարի 17-ին: Երգչուհու դին ինքնաթիռով կտեղափոխեն նրա ծնդդավայր Նյուարք քաղաք ( Նյու Ջերսի), գրում է Associated Press-ը:
Հյուսթոնի ազգականները ցանկանում են հրաժեշտի երեկոն կազմակերպել քաղաքի Prudential Center մարզական համալիրում, որը նախատեսված է 18 հազ. հանդիսատեսի համար:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է շաբաթ օրը` օրվա երկրորդ կեսին, Բևերլի Հիլզում, 48 տարեկան հասակում: Վերջին տարիներին նա տառապում էր թմրանյութերից ու ալկոհոլից կախվածությունից: Հյուրանոցային համարում երգչուհուն մահացած վիճակում առաջինը հայտնաբերել է նրա մորաքույրը` Մերի Ջոնսը:









