Աշխարհի լավագույն օդանավակայանը կրկին հարավկորեական Ինչհոնն է

11:19 • 14.02.12

Հարավկորեական Ինչհոն միջազգային օդանավակայանը յոթերորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել է աշխարհում: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, Օդանավակայանների միջազգային խորհուրդն իր հրապարակած 2011 թվականի զեկույցում հերթական անգամ Սեուլի Ինչհոն օդանավակայանը լավագույնն է ճանաչել սպասարկման որակի առումով:

«Արդեն յոթերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն օդանավակայան տիտղոսին արժանանալն անհնար կլիներ առանց 35 հազ աշխատակիցների ու կառավարության աջակցության»,- ասել է Պետական տարածքների ու ծովային գործերի նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հաղորդվում (նախարարությունը զբաղվում է նաև տրանսպորտի հարցերով):

Ինչհոնի օդանավակայանը նաև լավագույնն է անցագրային առումով` տարեկան 25-40 մլն ուղևոր:

Իսկ խոշոր օդանավակայաններից 2011 թ.-ին ամենաշատ ուղևոր` ավելի քան 40 մլն մարդ, ունեցել է Սինգապուրի Չանգին: