Իրանցին Բանգկոկում անզգուշորեն իրեն է պայթեցրել

15:24 • 14.02.12

Բանգկոկի կենտրոնում այսօր երկու պայթյուն է որոտացել: Ահաբեկչության հետևանքով հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով թայլանդական մի հեռուստաալիքի, երկու պայթուցիկներն էլ գործի է դրել Իրանի մի քաղաքացի: Առաջին ռումբը նա նետել է տաքսու վարորդի ուղղությամբ, ով մերժել էր իրեն տեղափոխել, իսկ վայրկյաններ անց չարագործը նետել է երկրորդ ռումբը` այս անգամ ոստիկանների ուղղությամբ, որոնք շտապել էին դեպքի վայր:

Սակայն նրա նետած ռումբը դիպել է ծառին,հետ դարձել ու պայթեցրել հենց իրեն:

Ոստիկանության տվյալների համաձայն` հարվածային ալիքը կտրել է տղամարդու երկու ոտքերը: Նա այժմ հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր: