Երկրաշարժ «Ֆուկուսիմա» ատոմակայանի տարածքում

13:35 • 14.02.12

Ճապոնիայի «Ֆուկուսիմա -1» ատոմային էլեկտրակայանի տարածքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրակեղևի տատանումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու ափին` Տոկիոյից 165 կմ հեռավորության վրա:

Ճապոնիայի Օդերևութաբանական գործակալության տվյալով երկրաշարժի հզորությունը 6.2 մագնիտուդ է եղել:

Agence France-Presse-ի հաղորդմամբ` երկրաշարժը զգացվել է Ճապոնիայի մի քանի շրջաններում, այդ թվում Տոկիոյում:

Նախնական տվյալով` «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը չի տուժել, ցունամիի հավանականություն չկա: