ԱԺ գրագետ ավելի շատ մարդկանց գնալն առնվազն վատ չէ. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակները համալրված են լինելու լրագրողներով: Այսինքն՝ առնվազն վատ չի, որ ավելի շատ գրագետ մարդիկ գնան խորհրդարան:
«Մի հատ բացեք ԱԺ կայքէջը և տեսեք , թե մարդիկ, որ տարիքում են ավարտել բուհ»,- Կարեն Քոչարյանը ասաց Արմեն Բադալյանի հետ բանավեճին:
Իբրև օրինակ նա նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որտեղ, ըստ Քոչարյանի, 2007-ից առ այսօր միակ քաղաքական դեմքը պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է, ով, հիշեցնենք, ԲՀԿ-ի շարքերը համալրեց «Հայկական ժամանակ» օրաթերթում երկար տարիներ աշխատելուց հետո:
Արմեն Բադալյանն ասաց, որ մասամբ համաձայն է նրա տեսակետին, քանի որ կարծում է, որ խմբագրությունից խորհրդարան մտնելով՝ լրագրողը վերածվում է «պրոպագանդիստի», ինչն անպայման ազդելու է նրա մասնագիտական գործունեության վրա:
Բադալյանն աասց, որ դա հատկապես վերաբերում է այն լրագրողներին, որոնք արդեն այսօր հայտարարում են, որ չի խանգարում լինել և լրագրող և պատգամավոր:









