Սուրենյանց փողոցի բնակիչները պայքարում են իրենց պուրակի համար
Արդեն մի քանի ժամ է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սուրենյանց 1 և 3 շենքերի հարակից տարծքում բնակիչները պայքարում են իրենց պուրակի համար, որտեղ շինարարություն է սկսվել և որի մասին իրենք տեղեկություն չեն ունեցել:
Tert.am-ի հետ զրույցում «ժառանգույուն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը տեղկացրեց, որ մինչ իր և պատգամավոր Լարիսա Ալավերդյանի ժամանումը, բնակիչներն իրենց ուժերով կարղացել էին դուրս հանել այն ծանր տեխնիկան և կռունկը, որ տեղափոխվել էր թաղամաս: Շինարարներն արդեն հասցրել են ցակապատել փոքրիկ այգին:
«Քիչ առաջ շինարարները բերեցին շինթույլտվությունը: Պարզվում է, որ հունվարի 30-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է մի փաստափուղթ, որով թույլատրել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սուրենյանց 1 և 3 շենքերի հարակից պուրակում հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու մասին: Բայց կրկին չի եղել հասարարակական լսումներ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Պատգամավորը վստահեցրեց, որ հարակից շենքի բնակիչներից ոչ մեկը տեղյակ չի եղել, որ իրենց պուրակում որևէ բան է կառուցվելու: Նա նաև ասաց, որ դա զարմանալի չէ, քանի որ շինթույլատրությունը տրվել է միայն հունվարի 30-ին:
«Շատ քիչ օր է անցել թույլտվությունից հետո և այս օրերի ընթացքում չէին էլ կարող հասարակական լսումներ իրականացնել: Կառուցվում է մի օբյեկտ, որն իբրև հասարակական նշանակություն ունի և պետական կառույցները կարող են ասել, որ այն ուղղված է հասարակության շահերին, բայց արդյո՞ք այն անհրաժեշտ է մարդկանց»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ այսօր Անահիտ Բախշյանը, ով գտնվում է քաղաքապետարանում և մի շարք խնդիրների հետ այս մեկը ևս կներկայացնի:









