Ռուսաստանում հնարավոր է ֆինանսական ոստիկանություն ստեղծվի

16:39 • 14.02.12

Ռուսաստանում հնարավոր է ֆինանսական ոստիկանություն ստեղծվի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Գլխավոր դատախազության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, նա առաջարկել է նոր օրգանին իրավունք տալ` գաղտնալսել այն անձանց հեռախոսային խոսակցությունները, որոնք կասկածվում են ֆինանսական հանցագործությունների մեջ, գործակալներ ուղարկել հարկերից խուսափող ու միջոցներ յուրացնող ընկերություններ` փաստերը բացահայտելու համար:

Ներկայում ֆինանսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարն իրականացնում են ներքին գործերի օրգանները, սակայն, ըստ Բաստրիկինի, այն առավել արդյունավետ կլինի, եթե դրանով զբաղվի հատուկ գերատեսչություն: Նման օրգաններ են գործում ԱՄՆ-ում ու եվրոպական մի շարք երկրներում: