Samsung-ի ղեկավարի եղբայրը 623 մլն է պահանջում նրանից
Հարավ-կորեական էլեկտրոնիկայի արտադրության հսկա Samsung Electronics-ի նախագահ 70-ամյա Լի Կուն Հին դատական քաշքշուկի մեջ է հայտնվել: Նրա ավագ եղբայր Լի Մինգ Հին նրա դեմ հայց է ներկայացրել, հայտնում է lifenews.ru-ն:
Լի Մինգ Հին իր էլեկտրոնային մագնատ եղբորից իրեն հասանելիք ժառանգություն է պահանջում` բաժնետոմսերի տեսքով, որոնք պատկանել են իրենց հանգուցյալ հայր Լի Բունը Չուլին` Samsung Electronics-ի հիմնադրին:
Ակտիվների ընդհանուր բաժինը, որոնց հավակնում է 90-ամյա Լի Մինգ Հին, կազմում է 623 մլն ամերիկյան դոլար:
Samsung Electronics-ի նախագահի մի բարեկամի խոսքով իր կրտսեր եղբայրը հոր մահից հետո է տեր է դարձել ընկերության այն բաժնեմասերին, որոնք գրանցված են եղել մյուս ղեկավար աշխատակիցների անուններով:
Ըստ Forbes-ի՝ Լի Կուն Հին Հարավային Կորեայի ամենահարուստ մարդն է: 2010-ին նրա կարողությունը կազմել է 7,9 մլրդ դոլար:









