Սարկոզին ընտրապայքարի մեջ կմտնի չորեքշաբթի օրը
Նիկոլա Սարկոզին, Reuters-ի հաղորդմամբ, պատրաստվում է չորեքշաբթի օրը միանալ Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարին: Սպասվում է, որ պահպանողականների առաջնորդն ավելի հստակ հայտարարությամբ հանդես կգա չորեքշաբթի օրը երեկոյան` հեռուստատեսությամբ` փրայմ-թայմին: Իսկ իր մրցապայքարի առաջին ակցիան կանցկացնի ալպիական Անեսի քաղաքում, որտեղ Նախագահական մեծամասնության միություն լիբերալ-պահպանողական կուսակցությունն ակնկալում է բազմաթիվ աջակիցներ գտնել:
Կիրակի օրը Մարսելում իր ելույթի ժամանակ Սարկոզին այս առիթով ոչինչ չի ասել:
Նախնական հարցումների արդյունքում Սարկոզիի մրցակից Ֆրանսուա Օլադը 15 կետով առաջ է նրանից: Եվ Սարկոզիի թիմը այժմը փորձելու է նախքան ապրիլի 22-ի ընտրությունները նվազեցնել այդ տարբերությունը:
«Երբ նախագահը դառնում է թեկնածու, դա փոխում է ընտրությունները», - Սարկոզիի հնարավորությունները գնահատելով հայտնել է անհայտ մնալ ցանկացած ֆրանսիացի պետական մի պաշտոնյա:
2007-ին Սարկոզին իշխանության եկավ` հիմնականում գործազրկությունը վերացնելու խոստման շնորհիվ, իսկ հիմա գործազրկությունն էլ ավելի է աճել Ֆրանսիայում` գրանցելով 12 տարվա մեջ իր ամենաբարձր ցուցանիշը` 9,3 տոկոս:









