Սաուդյան Արաբիայում սուրբ Վալենտինը տոնելու համար ձերբակալում են
Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը 144 մարդ է ձերբակալել սուրբ Վալենտինի օրը տոնելու համար:
Առաքինությունը խրախուսելու և մեղքը կանխարգելելու կոմիտեն իր թվիթերի միկրոբլոգում նշել է, որ կազմակերպության աշխատակիցները` որոնք «առյուծներ» են կոչվում, ձերբակալվածներին պատժել են, և որ ձերբակալությունները շարունակվում են:
Կազմակերպությունը նաև վաճառքից առգրավել է բոլոր կարմիր վարդերը, պնդելով, թե դրանք մարդկանց սուրբ Վալենտինի օրը տոնելու են սադրում:









