Էրեբունիում սեփական տան մեջ 53-ամյա տաքսու վարորդ է սպանվել

17:25 • 14.02.12

Փետրվարի 11-ին առավոտյան ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դիմիտրովի փողոցի 55 տան հյուրասենյակում հանկարծամահ է եղել 53-ամյա Ալբերտ Մարտիրոսյանը: Էրեբունու բաժնի օպերատիվ–քննչական խմբի ձեռնարկված օպերատիվ–քննչական միջոցառումների արդյունքում Մարտիրոսյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն փողոցի բնակիչ , նախկինում երեք անգամ դատված «Ֆռից» մականունով Արթուր Խաչատրյանը:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշենք, որ Ալբերտ Մարտիրոսյանը տաքսու վարորդ է եղել:

Ըստ նախաքննության՝ «Ֆռիցը» տաքսու վարորդին սպանել է փետրվարի 10-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Ալբերտ Մարտիրոսյանի տանը ծագած ոգելից խմիչքի ազդեցության տակ ծագած վիճաբանության և ծեծի արդյունքում: Քննիչի որոշմամբ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է: Նրան առաջադրված է Քրեական օրենսգրքի 104` դիտավորյալ սպանության հոդվածով: