Ժողովուրդը ընտրակաշառք վերցնում է. Տիգրան Կարապետյան

17:39 • 14.02.12

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը համամիտ է քաղտեխնոլոգների կողմից հնչեցվող կարծիքին, որ առաջիկա ընտրություններում գերակշռող ուժ է դառնալու ընտրակաշառքը:

«Հարյուր տոկոս, ժողովուրդն էլ վերցնում ա, սուտ են ասում, որ ժողովուրդը չի վերցնում»,-Tert.am-ին ասաց Տիգրան Կարեպետյանը:

Հիշեցնենք, որ ամփոփելով Հրազդանի քաղաքապետի ընտրությունները և դրանք պրոեկտելով ԱԺ առաջիկա ընտրություններին՝ քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանն ու Արմեն Բադալյանն այսօր կարծիք էին հայտնել, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ընտրակեղծիքների բիրտ մեթոդները՝ կարուսելը, քվեատուփեր գողանալը և մարդկանց առևանգվելը կփոխարինվեն առավել «քաղաքակիրթ»`ընտրակաշառքով: