Ամերիկյան ավիակիրը մեկ ամսում 2-րդ անգամ անցել է Հորմուզի նեղուցով

20:11 • 14.02.12

Ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը մեկ ամսվա ընթացքում երկրորդ ամգամ անցել է Հորմուզի նեղուցով, այս մասին` BBC-ի հաղորդմամբ հայտնել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի ներկայացուցիչը:

2011թ. դեկտեմբերին Իրանը հայտարարել էր, որ կարգելափակի այդ նեղուցը, որը Պարսից ծոցից նավթի տարանցման կարևորագույն ծովային ուղիներից է, եթե ԱՄՆ-ի նավերը գտնվեն այդ տարածաշրջանում:

Նեղուցով անցնելու ընթացքում BBC-ի թղթակիցն ամերիկյան ավիակրի վրա է գտնվել և հաղորդել է, որ չնայած իրանական ռազմանավը շատ մոտ էր գտնվում, սակայն ամեն բան առանց միջադեպի է ավարտվել: