ԱՄՆ-ը կողմ է Սիրիա խաղաղապահ զորքեր ուղարկելուն

10:11 • 14.02.12

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կողմ է Սիրիա ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի խաղաղապահ զորքեր ուղարկելուն, գրում է vz.ru-ն:

«ՄԱԿ-ի և Լիգայի հետ միասին մեր միջազգային գործընկերների հետ մենք քննարկում ենք այն պայմանները, որոնցով խաղաղապահ ուժերը կարող են օգնել Սիրիայում կայունություն հաստատել, այն բանից հետո, երբ այնտեղ խաղաղ գործընթացներ կսկսվեն», - ասել է Կարնին:

Հավելենք, որ կիրակի օրը Լիգան կոչ էր արել կոչ է արել ՄԱԿ-ին` խաղաղարար զորակազմ ուղարկել Սիրիա` այդ երկրում բռնությունները դադարեցնելու համար: