Մահ օդանցքում. անհաջողակ գողը մահացել է պատուհանի մեջ

11:22 • 14.02.12

Մոսկվայի արևմուտքում գտնվող տներից մեկի պատուհանի օդանցքում այսօր ականատեսները հայտնաբերել են մահացած տղամարդու: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, տղամարդը փորձել է պատուհանով մուտք գործել Կուտուզովի անցումում գտնվող տներից մեկը և մնացել օդանցքում:

Որոշ ժամանակ անց նա մահացել է: Թե որն է մահվան պատճառը, կպարզի ոստիկանությունը: Այն կպարզի նաև, թե ինչն է դրդել տղամարդուն մուտք գործել տուն նման ճանապարհով:

Դեպքի վայրում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Սպասվում է փրկարարների ժամանումը, որոնք դուրս կբերեն տղամարդուն օդանցքից: