Anonymous-ը կոմպրոմատ ունի «Եդինայա Ռոսիա»-ի դեմ
Anonymous հաքերային խմբի ռուսական թևի ներկայացուցիչները փետրվարի 14-ի երեկոյան սպառնալիք են հնչեցրել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցության դեմ:
Շարժման միկրոբլոգում տեղադրված հայտարարությունում նշվում է, որ իրենք կոմպրոմատ ունեն կուսակցության դեմ և պատրաստ են այն բացահայտել, եթե «եդինոռոսները» շարունակեն «իրենց տխմար գաղափարախոսությունը» կամ իրենց` հաքերներին, «կանգնեցնելու» փորձերը:
«Մեզ կանգնեցնելու լավագույն ձևն անձամբ կանգնելն է», - գրել են խմբի անդամները` պահանջելով կուսակցության ներկայացուցիչներից չխաբել ու կաշառքներ չբաժանել:









