Հյուրանոցը, որտեղ մահացել է Ուիթնի Հյուսթոնը, դարձել է զբոսաշրջային վայր

09:36 • 15.02.12

Beverly Hilton հյուրանոցը, որտեղ շաբաթ օրը մահացել է լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, դարձել է Լոս Անջելեսի տեսարժան վայրերից մեկը:

Ինչպես պատմել է ամերիկյան զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրեն Սքոթ Մայքլսը, այսուհետ բոլոր զբոսաշրջային ավտոբուսները պարտադիր պետք է կանգնեն հյուրանոցի մոտ, իսկ էքսկուրսավարները` պատմեն երգչուհու կյանքի ու մահվան հանգամանքների մասին: Ի դեպ, այս ընկերությունն արդեն յոթ տարի իրականացնում է «Ողբերգական պատմութուններ» խորագրով էքսկուրսիաներ:

Էքսկուրսավար Ռիչարդ Սեբաստիանին կարգադրված է զբոսաշրջիկներին հայտնել միայն փաստեր և ոչ մի դեպքում չօգտագործել  չճշտված տեղեկություններ:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հիմնական վարկածի` երգչուհին ջրախեղդ է եղել հյուրանոցային համարի լոգարանում: Դատաբժիշկների նախնական եզրակացության համաձայն` նրա թոքերում հայտնաբերվել է ջուր: Սակայն վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի մոտակա օրերին:

Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ նա մահացել է 48-ժամյա խնջույքից հետո, որոշները` թե երգչուհուն սպանել են, իսկ մի քանիսն էլ` որ նա մահացել է հանգստացնող դեղահաբի չափից շատ օգտագործումից: