Եվրամիությունը բելառուս բիատլոնիստներն առանց փամփուշտ է թողել
Ֆիննական Lapua որսորդական և մարզական փամփուշտներ արտադրող ընկերության պաշտոնական ներկայացուցիչը գերմանիայում չի կարողացել Բելառուսի բիատլոնի հավաքականի պատվիրված փամփուշտներն առաքել գերմանական իշխանությունների արգելքի պատճառով, տեղեկացնում է Интерфакс-ը:
Գերմանական կողմի հավաստմամբ` Բելառուսի բիատլոնի հավաքականը 34 հազ եվրո պարտք է կուտակել:
«Համաձայն մեր միջև կնքված պայմանագրի` գերմանական կողմը պիտի ավարտեր գործարքը, ուղարկելով պատվիրված փամփուշտները 60 օրվա ընթացքում, սակայն մինչ օրս մենք ոչինչ չենք ստացել, քանի որ գերմանական կողմն արտահանման թույլտվություն չի ստացել», - ասել է Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարարության ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Բելոռուսի հավաքականն ունի փամփուշնների մեծ պաշար առաջիկա աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Բելառուսական մամուլի հաղորդմամբ` Եվրոմիությունից Բելառուս սպառազինության և ռազմական տեխնիկայի արգելքը չպետքխ է խոչընդոտ հանդիսանա մարզական գույք արտահանելու համար:









