Խոշոր հրդեհ Սիրիայի Հոմս քաղաքում (ուղիղ)
Սիրիայի Հոմս քաղաքում նավթային խողովակաշարի պայթյունի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` երկրի կառավարությունը պայթյունի համար մեղադրում է ընդդիմադիր ուժերին: Ի պատասխան կառավարության հայտարարության, ապստամբները հաղորդել են, որ նավթամուղը պայթել է օդային գրոհի հետևանքով:
Հարձակման թիրախ դարձած նավթամուղը Դամասկոսը կամպում է երկրի այլ շրջանների հետ: Ավելի վաղ այն մի քանի անգամ հարձակման էր ենթարկվել:
Կառավարական զորքերն արդեն 12 օր շարունակ ռմբակոծում են Հոմսը, որտեղ գտնվում է սիրիական ընդդիմադիր ուժերի մեծ մասը: Փոխհրաձգության հետևանքով հարյուրավոր զոհեր կան:
Հիշեցնենք, որ կառավարության և ընդիմության առճակատումն սկսվել է 11 ամիս առաջ:









