Ոստիկանությունը Facebook-ից Բրեյվիկի էջերը մուտք գործելու հնարավորություն է խնդրում

00:53 • 15.02.12

Նորվեգիայի քննիչները Facebook սոցցանցից խնդրում են իրենց մուտք տրամադրել դեպի Անդերս Բրեյվիկի փակ էջէրը:

Նրանց խոսքերով, դա անհրաժեշտ է ահաբեկչի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:

Բրեյվիկի գործը վարող քննիչի խոսքերով. «Facebook-ի ստեղծողները հազվադեպ են նման տեղեկատվություն տրամադրում, սակայն ոստիկանությունը նրանց կողմից ակնարկ է ստացել, որ ցանկանում են մեզ օգնել»:
Քննիչը հավելել է, որ նման գործում, հիմնական նպատակը մարդասպանի կապերը բացահայտելն է. «Ում հետ է նա շփվել և ով է եղել նրա ընկերը»:

Իրավապահները հայտնել են, որ Նորվեգիայի ոստիկանությունը դիմել է Ֆրանսիայի գործընկերներին Ֆրանսիայում գտնվող Բրեյվիկի հոր` Յենսի հետ կապ հաստատելու հարցում աջակցելու խնդրանքով:

Չնայած նրան, որ հայրը մեղադրյալ որդուն 30 տարի չի տեսել, միևնույն է նա Անդերս Բրեյվիկի անձը բացահայտելու հարցում հետաքրքրություն է ներկայացնում: