Ռուս սպային դատում են տաքսու վարորդ իր կնոջ սպանությունը պատվիրելու մեղադրանքով
Սամարայի մարզի զինվորական դատարանն սկսում է ռուսական բանակի սպայի նկատմամբ հարուցված քրեական գործը, ըստ որի սպան մեղադրվում է իր կնոջն սպանությունը պատվիրելու մեջ։
Հանցագործության պատվիրատուն և կազմակերպիչն է հանդիսանում № 15566 զորամասի կապիտան Վիտալի Օլյկինը, այս մասին տեղեկացնում է ՌԴ դատախազության պաշտոնական կայքը:
Քննիչների տվյալներով, սպանությունը իրականացրել է Միխայիլ Գալեպան:
Գործի նյութերի համաձայն՝ կապիտան Օլյկինը, ապահարզանից հետո, չցանկանալով կնոջ հետ կիսել անշարժ գույքը, որոշել է վերջինիս սպանել: Դրա համար նա դիմել է Միխայիլ Գալեպայի օգնությանը, որին առաջարկել է 50 հազար ռուբլու դիմաց սպանություն կատարել, և ստանալով նրա համաձայնությունը բանակի սպան սպանության ծրագիր է մշակել:
Հաշվի առնելով, որ կինը տաքսի ծառայության վարորդ էր, Օլյկինը կանչ է գրանցել, և մեքենան նստել է Գալեպան: Ճանապարհին ուղևորը խնդրել է մեքենան կանգնեցնել, որից հետո վարորդ կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել: Ստացած վնասվածքներից Սամարայի մարզի բնակչուհին տեղում մահացել է:









