Հոնդուրասի բանտում հրդեհի հետևանքով 100 մարդ է զոհվել
14:26 • 15.02.12
Հոնդուրասի կենտրոնական մասում գտնվող մի բանտում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցիչ Խոսե Գարսիային, նախնական տվյալներով` մահացել է նվազագույնը 100 մարդ, մի քանի տասնյակն էլ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Placeholder









