Իտալիան հրաժարվել է 2020-ի Օլիմպիական խաղերից

09:21 • 15.02.12

Իտալիան հրաժարվել է պայքարել 2020-ի Օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու իրավունքի համար, հայտնում է BBC-ն` վկայակոչելով Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հայտարարությունը:

Նման որոշման պատճառ է դարձել երկրի բարդ տնտեսական վիճակը:

Մոնտին ընդգծել է, որ հետագա օլիմպիական պայքարը Իտալիային նոր ֆինանսական ռիսկերի առաջ կկանգնեցնի:

2020-ի Օլիմպիական խաղերն իրենց հարկի տակ ընդունելու իրավունքի համար պայքարում են նաև Թուրքիա, Իսպանիան, Ճապոնիան, Ադրբեջանը և Կատարը: