Մեքսիկայում սբ.Վալենտինի տոնին այնքան զույգ է ամուսնացել, որքան կես տարում

11:56 • 15.02.12

Մեքսիկայի Չիհուահուա նահանգի հյուսիսում ավելի քան վեց հազար սիրահարներ են մասնակցել Սուրբ Վալենտինի զանգվածային ամուսնության արարողությանը, - գրում է Noticias MVS հրատարակությունը:

Զանգվածային ամուսնությունը տեղի է ունեցել նահանգի երկու քաղաքներում՝ Չիհուահուայում և Սյուդադ-Խուարեսում: Տեղական իշխանությունների գնահատականով՝ Սյուդադ-Խուարեսի 3121 ամուսնական զույգերը կազմել են այս քաղաքի` տարվա ընթացում ամուսնացող զույգերի համարյա կեսը:

Ավանդական հարցը` թե արդյոք պատրաստ են զույգերն իրենց կյանքը կապել միմյանց հետ, բարձրախոսով տվել է նահանգապետը: