Մեծամասնականի վնասներն ըստ Լյովա խաչատրյանի
Փոքր համայնքներում, գյուղերում ընտրություններում հաղթում է ոչ թե նա, ով արժանի է, այլ նա ում գերդաստանը՝ «ցեղը» ավելի մեծ է, այսօր Ազգային ժողովում համամասնական-մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է Ապարանիից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Լյովա Խաչատրյանը:
Իր ելույթում կողմ արտահայտվելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, նա հայտարարեց նաև, որ մեծմասնական ընտրապայքարը «թշնամանք է սերմանում մարդկանց միջև»:









