Տասնյակ նավեր Ազովի ծովի սառցե գերության մեջ են հայտնվել (տեսանյութ)
Ազովի ծովում տասնյակ նավեր, այդ թվում`Թանզանիայի, Մալթայի, Կամբոջայի, Պանամայի դրոշների ներքո նավարկող, մնացել են սառցե գերության մեջ: Որպես կանոն, այս ծովը ձմռանը չի սառչում, սակայն ափամերձ շրջաններն ուժեղ ցրտերի պատճառով արդեն մեկ ամիս է սառցակալած են:
Նավերի անձնակազմերին սնունդ և ջուր են հասցնում Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները: Սակայն փոթորիկների ու ուժեղ քամու պատճառով թռիչքները հաճախ հետաձգվում են:
Ջրային տարածքը փորձ է արվում մաքրել սառցահատների օգնությամբ, սակայն դրանք այդքան էլ հզոր չեն օրեցօր հաստացող սառցաշերտի դեմ:
Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, մի քանի նավերի անձնակազմերի վիճակը ծայրահեղ է:









