Սարի թաղի բնակչին գտել են կախված վիճակում

14:09 • 15.02.12

Երեկ երեկոյան ժամը 17-ին հայտնաբերվել է Սարի թաղ 18 փողոցի երկրորդ տան բնակիչ 1960թ. ծնված Դավիթ Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ փաստով Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: