ԱՄՆ-ում ակտիվ ընտրողների 1.8 մլն-ը «մեռած հոգիներ» են

11:39 • 15.02.12

Միացյալ Նահանգների ակտիվ ընտրողների ցուցակներում հայտնաբերվել են 1.8 մլն «մեռած հոգիներ»: Ինչպես հաղորդում է vz.ru-ն, այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է հետազոտական կենտրոններից մեկի ներկայացուցիչ Պյու Դևիդ Բեյքերը:

«Մոտ 3 մլն ընտրող մասնակցում է միանգամից մի քանի նահանգներում քվեարկությունների: Տվյալների գրանցման փաստաթղթերը պարունակում են կոպիտ անճշտություններ», - հավելել է Բեյքերը:

Ընտրողների մեկ քառորդը, այսինքն`մոտ 51 մլն քաղաքացի, ընդհանրապես ներառված չէ ցուցակներում: Տվյալների գրանցման փաստաթղթերում սխալների պատճառով 12 մլն ընտրողներ չեն կարողանում քվեաթերթիկներ ստանալ:

«Առկա խնդիրները նշանակում են հարկատուների փողերի վատնում: Դրանք խաթարում են ընտրողների վստահությունը և խթանում ընտրությունների արդյունքների հավաստիության մասին միջկուսակցական բանավեճերը », - ասել է Դևիդ Բեյքերը:

Դիտորդների կարծիքով` ԱՄՆ-ում գոյություն ունեցող ընտրողների գրանցման համակարգը շատ է հնացել: Նրանք առաջարկում են անցում կատարել էլեկտրոնային գրանցման պրակտիկային:

Նշենք որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն աշնանը: