Աբխազիան փակել է Ռուսաստանի և Վրաստանի հետ սահմանները
Աբխազիայի նախագահի դեմ մահափորձի հետաքննության շրջանակներում երկրի ուժային կառույցները փակել են Ռուսաստանի և Վրաստանի սահմանները:
Խստացվել է դիրքերում ոստիկանության ծառայությունը, գրում է vz.ru-ն:
Հիշեցնենք, որ նախագահ Ալեքսանդր Անկվաբի վրա մահափորձ իրականացրած հանցագործները, նախնական տեղեկություններով, թաքնվել են լեռներում: Նրանց հայտնաբերելու համար ներգրավվել են նաև ուղղաթիռներ:









