Լոնդոնում միայն կանանց համար տեսանելի գովազդ է հայտնվել
Լոնդոնի Ուեսթ Էնդում փորձարկվում է outdoor նոր գովազդը, որը կարող են տեսնել միայն կանայք:
Ինչպես հաղորդում է marketing media review-ն, երրորդ երկրների երեխաներին օգնություն ցուցաբերող Plan UK հասարակական կազմակերպությունը 30 հազ ֆունտ արժողությամբ դիսփլեյ է տեղադրել փողոցում:
40-վայրկյանանոց տեսահոլովակը կարող են տեսնել միայն կին անցորդները: Գովազդը ստեղծվել է «Որովհետև ես աղջիկ եմ» քարոզարշավի շրջանակում և կոչ է անում միջոցներ նվիրաբերել զարգացող երկրների աղջիկ երեխաների կրթության համար:
Ինտերակտիվ բիլբորդն օգտագործում է տեսախցիկ, որը սքանավորում է անցորդներին և որոշում նրանց սեռը, ինչից հետո միայն ցուցադրում գովազդը:
Դիսփլեյի նպատակն է ցույց տալ, թե ինչ է նշանակում, երբ որևէ մեկը զրկված է հիմնարար այլընտրանքներից:









