Աֆղանստանում 5 ցուցարար է սպանվել Ղուրանը վառելու դեմ կազմակերպված ցույցի ժամանակ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից հյուսիս գտնվող Փարվան մարզում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության կրակոցների պատճառով 3 ցուցարար է զոհվել, տեղեկացնում է «Ալ-Արաբիա» լրատվական կայքը, հավելելով, որ ևս երկուսը մահացել են Ջալալաբադում կազմակերպված ցույցի ժամանակ:
Ցույցը կազմակերպվել էր ամերիկյան ռազմաբազայում ամերիկացի զինվորականների կողմից Ղուրանը ցուցադրաբար այրելու պատճառով: Զայրացած ցուցարարները բողոքել են ամերիկյան կառավարության դեմ:
Ինչպես նշել է մարզի մամլո խոսնակը` ցույցի ընթացքում ոստիկանները ուժ են կիրառել: Նշվում է նաև, որ ցուցարարները վանկարկել են «Մահ Ամերիկային, մահ նախագահ Համիդին» արտահայտությունը:









