Աֆղանստանում 3 վրացի զինծառայող է սպանվել

13:02 • 22.02.12

Աֆղանստանում 3 վրացի զինծառայող է սպանվել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալով`զինծառայողները զոհվել են Գիլմենդ մարզում թալիբների հետ մենամարտի ժամանակ: Նշվում է, որ նրանց մարտական մեքենան պայթել է այն ժամանակ, երբ կրակ են բացել այդ ուղղությամբ:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գիլմենդ այցելության ժամանակ, զինվորների կորուստը համարել է «ծանր հարված»:

Հավելենք, որ Աֆղանստանում մահացած վրացի զինծառայողների թիվը հասել է 15-ի: