Ադիբեկյանը ՀՀԿ–ին հավասարեցրել է ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին էլ տարել թեթև քաշային կարգ
Այս պահին ԱԺ ընտրություններից առաջ քաղաքական ուժերից գերծանրային խաղացողները կլինեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Միջին կամ թեթև խաղում կլինեն ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն:
Սա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վեջին ուսումնասիրության տվյալներն են, որոնք այսօր նա հրապարակեց, սակայն խնդրեց ուշադրություն դարձնել, որ ԱԺ քաղաքական ուժերի ունեցած վարկանիշը կազմվել է մեկնարկային փուլում և կարող է ընթացքում աճել կամ նվազել:
Ըստ սոցիոլոգի՝ հարցումները անց են կացվել ընտրության համար հատուկ թվաբանությամբ և ըստ գործողությունների վերջնական հաշվարկի՝ ՀՀԿ-ն ունի 17,9%, ԲՀԿ-ն` 17%, ՀԱԿ-ը 4%, ՀՅԴ-ն՝ 2,7%, «Ժառանգությունը»՝ 2,4%, ՕԵԿ-ը՝ 2,5% և այլ կուսակցություններին՝ 0,9%: « ԲՀԿ-ն կդառնա երկրորդը, բայց ոչ երբեք երրորդը: ՀԱԿ-ն այս պահին ավելի համեստ է, բայց ով գիտի, գուցե նրանց հանրահավաքը կբերի վարկանիշի բարձրացում»,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ սխալվելու հավանականությունը 1-2% է:









