Գերմանաթուրքական «Արարատ» ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում (լուսանկարներ)
Վերջերս ավարտված Բեռլինի միջազգային կինոփառատոնի Գերմանական կինոյի հեռանկարներ ծրագրում ցուցադրվել է Գերմանիայի և Թուրքիայի համատեղ արտադրության «Արարատ» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը: Այս մասին տեղեկանում են կինոփառատոնի պաշտոնական կայքից:
Ֆիլմի ռեժիսորն է ազգությամբ թուրք Էնգին Քունդագը: Ֆիլմը մեր օրերի Նոյի մասին է, ով ապրելով Գերմանիայում, իր հարազատներց հոր մահվան մասին լուր է ստանում:
Նա որոշում է վերադառնալ Թուրքիա և հուղարկավորել հորը Արարատ լեռան ստորոտին: Այնտեղ հանդիպում է կրտսեր եղբորը, ով լարված հարաբերությունների մեջ է կնոջ հետ: Նոյը, ով արդեն գերմանական մշակույթի կրողն է, փորձում է հաշտեցնել նրանց: Հեռու լինելով թուրքական ավանդույթներից, չիմանալով լեզուն, նրան ինչ որ բան ստիպում է վերադառնալ իր ակունքներին:
Ռեժիսորը զուգահեռներ է անցկացնում աստվածաշնչյան Նոյի և ժամանակակից հերոսի միջև, այդպես նրան երկրորդ հնարավորություն տալով, որպեսզի վերադառնա այնտեղ, որտեղից սերում է:













