Քննարկվում է Հայաստանում Արբիտրաժային ինստիտուտի ստեղծման ծրագիրը

12:07 • 22.02.12

Եվրոպական միությունը ՀՀ արդարադատության հետ միասին մշակել է Հայաստանում արբիտրաժային ինստիտուտի հիմնադրման ծրագիր, որն այսօր ներկայացվեց մասնավոր սեկտորի ԵՄ ներկայացուցիչների և Արդարադատության նախարարության համատեղ կոնֆերանսի շրջանակում:

Քննարկման ժամանակ ԵՄ ներկայացուցիչ Ֆոտիս Կարայանոպուլոսը և իր խոսքում նշեց, որ իրենք չէին ցանկանում Հայաստանի նման զարգացող երկրում նոր ինստիտուտ հիմնել, սակայն այլընտրանք չգտան:

«Ավելի ճիշտ կլիներ ընդլայներ այս ոլորտի որևէ համակարգի գործառույթները: Հայաստանում գոյություն ունի միայն Առևտրի պալատի արբիտրաժային պալատ, բայց այն չցանկացավ համագործակվել. ասացին որ իրենք դրա կարիքը չունեն»,- ասաց նա:

Հայաստանի արբիտրաժային ինստիտուտը պետք է լինի միասնական ինստիտուտ, որը հարթակ կստեղծի բոլոր արբիտրաժների համար: Այն պետք է լուծի ինստիտուցիոնալ խնդիրներ և ապահովի պետության ներգրավումը՝ ի դեմս Արդարադատութան նախարարության: 

Ինստիտուի հիմնման ծրագրի աշխատանքներում ներգրավված Արփինե Մելիքբեկյանը տեղեկացրեց, որ հնարավոր է մի քանի տարի հետո պետությունը թույլ տա, որպեսզի ինստիտուտն ինքնուրույն գործի:

«Հայաստանում արբիտորների պակաս կա: Այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք մասնագետների վերապատրաստում ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում: Սկզբնական շրջանում արբիտորները չեն անցնի բարդ քննություններ»,- ասաց Արփինե Մելիքբեկյանը:

Ինստիտուտը լինլու է մշտապես գործող, իրավաբանական ոչ առևտրային հաստատություն և կառավարելու է բարձրագույն մեկ մարմինի անդամների ներկայացուցիչների խորհուրդը, որտեղ ներգրավված են լինելու մասնավոր սեկտորի և պետության կողմից երկու ներկայացուցիչներ և ընդհանուր առմամաբ նրանվ թիվը կկազմի 7-11 մարդ: Այն ֆինանսավորվելու է անդամավճարների, հիմնադիր ներդրողների և պետության աջակցությամբ:

Արփինե Մելիքբեկյանը նաև ասաց, որ ինստիտուտը կգործի Արդարադատության նախարարությունում, սակայն, հետագայում հնարավոր է տեղափոխվի: