Հայաստանում արբիտրաժային համակարգի ներմուծումը կհեշտացնի դատական որոշ գործընթացներ
Հայաստանում արբիտրաժային համակարգի ներդրումը կհեշտացնի դատական մի շարք աշխատանքների գործընթացը. սրանում համոզված են ոչ միայն ծրագրի աշխատանքներում ներկայացված տեղական և միջազգային փորձագետները:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի խոսքով՝ նման համակարգի ներդրման պարագայում առևտրային հարցերով դատարան դիմած կողմերը հնարավորություն կունենան վեճերը լուծել այլընտրանքային տարբերակով՝ արբիտրաժով:
«Բայց հարցն այն է, որ նման պարագայում ոչ միայն իրավական հատուկ գիտելիքի կարիք է լինում այլ նաև ոլորտի գիտակեր են հարկավոր: Հնարավորություն է տրվում ունենալ պրոֆեսիոնալ արբիտրաժ: Եթե այս ծրագիրն էլ չհաջողվի մտցել, ինչպես նախորդը, ապա մյուս անգամ արբիտրաժը կներդրվի, քանի որ դա անաչառության երաշխիք է»,- ասաց նա:
Հայաստանում արբիտրաժի ներդրման աշխատանքներով զբաղվում է Եվրոպական միությունը՝ ՀՀ արդարատադության նախարարության և մասնավոր սեկտորի հետ համատեղ: ԵՄ ներկայացուցիչ Ֆոտիս Կարայանոպուլոսը քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանում ոչ բոլոր գործարարներն են վստահում դատարաններին, քանի որ նրանք առևտրային ոլորտում փորձ չունեն:
«Համակարգի ներդրումը շահավետ է նախ այն առումով, որ ներդրող գործարարները այլևս չեն վախենա դատական համակարգից և ավելի վստահորեն կներդնեն իրենց բիզնեսը: Կարիք չկա բացատրելու՝ որոնք են արբիտրաժի կոմերցիոն առավելությունները, բայց պետք է նշեմ, որ իհարկե ոչ բոլոր բիզնեսմեններն են օգնագործում արբիտրաժային համակարգը: Այստեղ ներգրավվում են այն գործարարները, որոնք չեն վստահում սովորական դատարաններին»,- բացատրեց նա:









