Զենք, զինամթերքը թողել է «Լամբադայի» հարևանությամբ դալանում և զանգել ոստիկաններին
Փետրվարի 21-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ինքը զինամթերք է թողնում «Լամբադա» կամրջի հարևանությամբ գտնվող դալանում:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մեկնած օպերատիվ խումբը պոլիէթիլենային պարկի մեջ հայտնաբերել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ԱԿ-74» ինքնաձիգի պահունակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՌԳԴ-5» նռնակին նմանվող նռնակ` առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տիպի նռնակի 2 պայթուցիչ, 23 տրամաչափի 1 արկ, «ՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ, «ՏՕԶ-8» հրացանի 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտ և 7 մմ տրամաչափի` շինարարական աշխատանքներում կիրառվող 14 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության:Կատարվում է հետաքննություն:









