Ողբերգություն ԱՄՆ-ում. հերթական «ոստիկանական» էլեկտրահարումը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ճանապարհային պարեկային ոստիկանական բաժանմունքից փախուստի փորձ կատարելու ժամանակ ոստիկաններից մեկը «Տազեր»-ով էլեկտրահարել է 20-ամյա Դենիել Քոուլին , տեղեկացնում է News.au.com լրատվական կայքը:
Էլեկտրահարումից աղջիկն ընկել է և գլուխը հարվածել գետնին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն աղջկա ուղեղի մահ են արձանագրել` ստացված վնասվածքի արդյունքում:
Դեպքն արձանագրվել է ոստիկանական մեքենայի տեսախցիկով, որտեղ երևում, է որ ոստիկանը արագությամբ զիջելով աղջկան, փախուստը կանխում է նրա մեջքին էլեկտրական ազդակներ է ուղղել: Վնասվածք ստանալուց հետո արնահոսող աղջիկը փորձել է բարձրանալ, սակայն կարճ ժամանակ անց կորցրել է գիտակցությունը:
Ավելի ուշ արված հետազոտությամբ Դենիելի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել:
Աղջկա մոր կարծիքով`դեպքը տեղի է ունեցել ոստիկանի դանդաղկոտության պատճառով :
«Նա չէ՞ր կարող հասնել և բռնել նրան:Նա ընդամենը մի ձեռքի հեռավորության վրա էր»,- ասել է մահացածի մայրը:
Ոստիկանն իր հերթին նշել է, որ էլեկյտրաշոկ կիրառել է մտավախություն ունենալով, որ աղջկան տապալելու դեպքում նրանք հնարավոր է վնասվածքներ ստանային:









