«Կոստա Կոնկորդիա» զբոսանավի աղետի ևս 8 զոհ է հայտնաբերվել

22:42 • 22.02.12

Փրկարարները «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի աղետի ևս 8 զոհ են հայտնաբերել, այդ թվում և անհայտ կորած համարվող 5-ամյա մի աղջկա:

Երեքշաբթի օրը, «Կոստա Կոնկորդիա» նավի վրա որոնողական աշխատանքները վերսկսվեցին, և դրանց արդյունքում, նավի ջրասույզ եղած մասում, հայտնաբերվել են զոհերի մարմինները:

Առայժմ 7 մարդ անհետ կորած է համարվում, իսկ հայտնաբերվել է 25 մարդու դի։ 

Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը վթարվել էլ հունվարի 14-ին, Տիրենեյան ծովում՝ Ջիլիո կղզու մոտ: