Էրզրումում ռուս մարզչին մահացած են գտել
13:36 • 22.02.12
Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացվող աշխարհի դահուկավազքի առաջնությանը մասնակցող ռուս մարզիչ 44 ամյա Սերգեյ Զերիին մահացած են գտել իր հյուրանոցային համարում:
Առավոտյան նրա դին տեղափոխել են Էրզրումի շրջանային հիվանդանոց, որտեղ պետք է անցկացվի դատական փորձաքննություն:
Դեռևս պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Placeholder









