«Եվրանեսթը» Հայաստանի համար անհրաժեշտ քայլ է. Սամվել Նիկոյան
«Եվրանեսթը» Հայաստանի համար ինքնանպատակ չէ, այլ անհրաժեշտ քայլ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին, այս մասին այսօր «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական կոմիտեի՝ Երևանում անցկացված արտագնա նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը՝ ոջունեով նիստին մասնակցող ադրբեջանական պատվիրակությանը:
Հայաստանում «Եվրանեսթի» արտագնա նիստն անցկացվում է առաջին անգամ, և պատվիարկները նախքան նիստը կսկսվեր մեծ հաճույքով լուսանկարվում էին ԱԺ օվալաձև դահլիճում:
Պատվիրակներին ողջույնի խոսք ասած Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության հանձնաժողովի լիտվացի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն իր ելույթում նշեց, որ իրենք լուրջ
առաջընթաց են տեսնում «Արևալյան գործընկերության« ծրագրի շրջանակների երկրներում։ Սակայն նա ավելացրեց, որ դեռ անելիքներ կան խոսքի ազատության, քաղաքացիական հասարակության` կառավարման ոլորտում ներգրավածության, արդարադատության համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում:
Համազեկուցող, «Եվրանեսթի» սոցիալական հանձնաժողովի անդամ Արտակ Զաքարյանը, որը սլովենացի Մոյկա Կլևայի հետ միասին վարում է արտագնա նիստը, նշեց, որ իրենց հանձնաժողովը միակն էր, որտեղ կարողացան համաձայնության ասնել առանց տարակարծությունների, ինչը ««Արևելյան գործընկերության» ոգին է»: Այսինքն՝ ընդհանրություններն ավելի շատ են, քան տարակարծությունները:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ իր ողջույնի խոսքում մաղթեց, որ արտագնա նիստին մի կողմ դրվեն «մեր տարբերությւոնները» և միասին աշխատեն: Նա նաև նշեց, որ Հայաստանն ընդունել է եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր Ընտրական օրենսգիրք, որը կօգտագործվի որպես գործիք ազատ և արդար ընտրությոններ անցկացնելու համար:
Արտագնա նիստի աշխատանքներին ողջույնի խոսք հղեց նաև ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Հայաստանի և ԵՄ-ի միջև փետրվարի 27-ից նոր փուլով մեկնարկող բանակցություններում Հայաստանի գլխավոր բանակցողն է: Հիշեցնենք, որ այդ բանակցությունները վերաբերում են ԵՄ և Հայաստանի միջև մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանը։
Զոհրաբ Մնացականյանը, ողջույնի ուղերձ հղելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անունից, նշեց, որ կազմակերպության Պրահայի և Վարշավայի գագաթնաժողովների հռչակագրերը Հայաստանի համար հիմնարար ուղեցույցներ են:
Երկօրյա նիստի առաջին օրը նախատեսված են Եվրախորհրդարանի Լիբերալների և դեմոկրատների դաշինքի, Պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի, Կանաչների խմբի, սոցիալիստների և առաջադիմական դաշիքնի ներկայացուցիչների ելույթները:









