Վրաստանը Կովկասում Ռուսաստանի «կայսերական քաղաքականության մասին» սերիալ կնկարահանի

13:06 • 22.02.12

Առաջիկա օրերին Վրաստանում կսկսվեն Կովկասում Ռուսաստանի վարած «կայսերական քաղաքականության մասին» վավերագրական ֆիլմի նկարահանումները:

Ինչպես հաղորդում է vz.ru-ն, ֆիլմը բաղկացած կլինի 12 մասից: Այն կհեռարձակվի ռուսերեն լեզվով, «Կովկասյան առաջին լրատվական» հեռուստաալիքով:

Չի նշվում` նկարահանումներ կկատարվեն Հյուսիսային Կովկասում, թե ոչ: