Հայաստան–ԵՄ համաձայնագրով կարդիականացվեն ՀՀ սահմանայնին ենթակառուցվածքները

13:13 • 22.02.12

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) ղեկավար Իլկա Լայտինեն ստորագրեցին աշխատանքային համաձայնագիև, որը կնպաստի երկրի սահմանայնին ենթակառուցվածքների արդիականացմանը։

Ստորագրման արարողությունից հետո Արթուր Բաղադասարյանն ասաց, որ այն նաև կաջակցի նաև ԵՄ արտաքին սահմանների անվտանգության հարցում:

Իլկա Լայտինեն իր հերթին նշեց, որ 2010թ. ՀՀ ԱԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցից հետո համագործակցության գործնթացն արագացրել է:

Նշենք նաև, որ FRONTEX-ը իր գործունեությունը սկսել է 2005-ից: