Հոմսում արևմտյան երկու լրագրող է զոհվել

13:56 • 22.02.12

Սիրիայի Հոմս քաղաքում այսօր ռմբակոծության արդյունքում արևմտյան լրատվամիջոցների երկու աշխատակից է զոհվել: Ենթադրվում է, որ նրանք Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ են եղել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչը նշել է, որ դեպքը պատահել է Բաբ-Ամր թաղամասում, ևս 3 կամ 4 լրագրող վիրավորվել են: Այլ ընդդիմադիր աղբյուրներ հայտնել են, որ լրագրողներն ընդդիմադիրների մի խմբի հետ գտնվել են հրետանու հուժկու հարվածների տակ հայտնված մի շենքում:

BBC-ի փոխանցմամբ`լրագրողներից մեկը` Մարի Քոլվինը, եղել է Sunday Times-ի աշխատակից, իսկ մյուսը անունը Ռեմի Օշլիք է: