Մեր կարծիքով` Հրայր Թովմասյանը Հայաստանում չի ապրում. Միքայել Դանիելյան

16:46 • 22.02.12

Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում չի լավացել, այլ հակառակը վատացել է, և բարեփոխումների մասին Արրդարադատության նախարար Հրայր Թովմասյանի քայլեր սուտ են, քանի որ նա Հայաստանում չի ապրում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան Ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը
«Մեր կարծիքով Հրայր Թովմասյանը ընդհանրապես Հայաստանում չի ապրում»,- ասաց բանախոսը:

«Արդարադատության նախարարությունը խախտելով օրենքը մեզ արգելել է անցկացնել մոնիտորինգ քրեակատարողական հիմնարկներում: Արդարադատության նախարարը, ով մեր գործընկերն էր, մեզ արգելել է պատճառաբանելով, որ մարդիկ դժգոհել են մեր նախորդ մոնիտորինգի զեկույցից»,- ասաց Միքայել Դանիելյանը:

Հելսինկյան Ասոցացիան, ներկայացնելով իր տարեկան զեկույցը, որով անդրադառում է մարդու իրավունքներին, փաստում է, որ ոչ մարդու իրավունքների պաշտպանի փոփոխությունը, և ոչ էլ ՀՀ Ոստիկանապետի փոփոխությունը չի նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նրա խոսքով քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է լուրջ խնդիր մնալ գերբեռնվածությունը: Ըստ ՀԱ-ի՝ ՔԿՀ-ներում գտնվող անձինք ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի:
Միքայել Դանիելյաը անդրադարձավ նաև Եհովայի վկաներին, ովքեր խուսափելով ժամկետային զինծառայությունից հայտնվել են քրեակատարողական հիմնարկներում: Ըստ «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության կողմից ներկայացրած տվյալների՝ այս պահին քրեակատարողական հիմնարկներում են գտնվում կազմակերպության 58 անդամ, ովքեր հրաժարվել են ՀՀ Զինված Ուժերում ծառայելուց,և հայտնվել են անազատության մեջ: Վերջիններիս Հելսինկան Ասոցացիան համարում է խղճի բանտարկյալ:

Փաստաբան Նինա Կարապետյանցն իր խոսքում նշեց, որ դատական համակարգը ամբողջովին կախվածություն ունի ոստիկանությունից։ «Հազվադեպ է լինում մի դեպք, երբ դատարանը փոխի կասկածյալի միջնորդությունը, որ պահին քննիչը անհիմն պատճառաբանությամբ մտնի դատարան, դատավորը կբավարարի: Գրավի և ստորագրություն չհեռանալու մասին օրենքները գրեթե չեն գործում»,- ասաց Նինա Կարապետյանցը: