Թուրքիայում հարազատների ամուսնությունից ծնված 10 երեխայից 5-ը մահացել են

15:11 • 22.02.12

Թուրքիայի Իգդիրի մարզում արյունակցական ամուսնության պատճառով Ֆաթմա և Իբրահիմ Օզթուրք զույգի երեխաներից 5-ը մահացել են փոքր հասակում, իսկ մյուս 5-ը հիվանդ են: Երեխաների մոտ արյան անբավարարվածություն է ախտորոշվել:

Նրանց մայրը` 38-ամյա Ֆաթմա Օզթուրքը, օգնություն է հայցում բարերարներից: Մոր խոսքերի համաձայն` իրենք ապրում են շատ ծանր վիճակում: