Իրանի վրա հարձակման դեպքում կարող է օգտագործվել «Մանաս» բազան. ՌԴ ԱԳՆ
Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում չի բացառվում տարբերակ, որ օգտագործվի Ղրղըզստանում գտնվող ամերիկյան «Մանաս» ռազմաբազան:
«Չի բացառվում, որ այդ օբյեկտը կարող է օգտագործվել Իրանի հետ հավանական հակամարտության դեպքում»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նման տարբերակի դեպքում ամերիկյան կողմը կխախտի «այդ կենտրոնի (Մանաս) կարգավիճակի վերաբերյալ ամերիկա-ղրղըզական համաձայնագիրը»:









