Մահացել է դերասանուհի Լյուդմիլա Կասատկինան
Մոսկվայում, 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, դերասանուհի Լյուդմիլա Կասատկինան: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով «Շտապ օգնության» բժշկի, դերասանուհին մահացել է իր բնակարանում:
Օրեր առաջ կյանքից հեռացել է Կասատկինայի ամուսինը` կիոռեժիսոր Սերգեյ Կոլոսովը: Իր առողջական վիճակի պատճառով` Կասատկինան չի կարողացել նույնիսկ ներկա գտնվել ամուսնու հուղարկավորությանը:
«Իր լավագույն ֆիլմերը նա խաղացել է հենց Կոլոսովի ֆիլմերում: Դեռ 1964 թ. նա խաղացել է` «Վերցնում ենք կրակը մեզ վրա» սերիալում, որը նվաճել է խորհրդային հեռուստադիտողի սերը»,- ասել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Կլիմ Լավրենտյևը:
Կասատկինան խաղացել է «Մայր Մարիա» (1982), «Մոնմարտրի տանիքների տակ»(1975), «Մեծ ընդմիջում» (1974), «Հոգյակ» (1966), «Կամակոր կնոջ սանձահարումը» (1954) և այլ ֆիլմերում:










